Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Թատրոնը՝ բառի ուղղակի իմաստով

Թատրոնը՝ բառի ուղղակի իմաստով
12.06.2015 | 14:10

Հայ թատերարվեստը, որը տարածաշրջանում ամենակայունն ու ամենաբարձրարժեքն է եղել դարեր շարունակ, այսօր, ցավոք, բարձիթողի վիճակում է: Շնորհիվ մի շարք նվիրյալ մտավորականների, այն դեռևս կայուն է, սակայն, ինչպես գիտենք, ծառը կանգուն է, քանի դեռ արմատները չեն փտել, իսկ թատրոնի հիմքը ավելի քան խարխուլ է: Բնական երևույթ է, երբ իշխանություն է փոխվում, պաշտոնավարողներին փոխարինելու են գալիս նորերը, բայց ի՞նչ կարելի է ասել այն դեպքում, երբ 1950-ականներից մինչև 2000-ականները հայոց մայր թատրոնին անմնացորդ նվիրված, 20-րդ դարակեսին՝ հայ թատերարվեստի վերածննդի դարաշրջանում, թատերասեր հանրության սերն ու ակնածանքը վայելած անձինք այսօր ոչ միայն չեն «արժանացել» ժողովրդականի կոչման, այլև «կրճատվում» են, իբրև տարիքն առածներ: Այդ ո՞վ է որոշել տարիքային այդ սանդղակը: Նախարարությո՞ւնը, որն իրեն նեղություն չի տալիս եթե ոչ նյութապես, գոնե բարոյապես սատար կանգնելու նրանց: ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է գիտակցի հետևյալ օրինաչափությունը. եթե չլինեին այդ թատրոնաշինարարները, այդ թատրոնապահապանները, մենք հազիվ թե ունենայինք մշակույթ և կարիք ունենայինք նախարարության, հետևաբար, եթե ոչ նրանց անցած փառավոր ուղին, ապա ձեր գոյությունը արժևորել պարտավոր եք: Այդ ո՞վ որոշեց, որ, տարիներ ի վեր Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկը կեղտոտ վերնագրերից զերծ պահած, մայր թատրոնի խաղացանկ կերտած գրական մասի վարիչ Գևորգ Սարգսյանը` այն եզակի դրամատուրգը, ում գործերը բեմադրվել են նախկին ԽՍՀՄ պետությունների մի շարք հեղինակավոր թատրոններում, պետք է «կրճատվի» իր 80-ամյակից երեք շաբաթ առաջ. միանգամայն հասկանալի է՝ «ծախս» է, որը կարող է թվալ անտեղի։ Մի՞թե այդպես է, այդ ո՞վ որոշեց, որ ՀՍՍՀ վաստակավոր արտիստ, դերասան Գևորգ Չեփչյանը, ով ստեղծագործել է ժամանակի մեծագույն վարպետների ընկերակցությամբ, ծեր է ժողովրդականի կոչման առաջադրվելու համար, այն դեպքում, երբ նա առաջադրվել է կոչման դեռևս հեռավոր 1970-ականներին` ժամանակի մեծագույն բեմադրիչներից մեկի` Վարդան Աճեմյանի կողմից: Օտարի այգում աճող միրգը, ըստ ձեզ, ավելի համեղ է: Երբ ինչ-որ մեծ տերության հեղինակավոր «գերաստղ» է ժամանում, ցուցաբերվում է արքայավայել ընդունելություն: Դեմ չեմ, հայ ազգը միշտ էլ հյուրասեր է եղել, սակայն գիտակցեք մեկ բան՝ այդ հեղինակավոր գերաստղերը հեղինակավոր են դարձել իրենց մշակութային գերատեսչությունների բարձր գնահատանքի շնորհիվ, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի տաղանդավոր են: Այդ ինչպե՞ս պատահեց, որ հայ կինոյի և թատրոնի նահապետի՝ Սոս Սարգսյանի կարծիքը ոչ ոք հաշվի չառավ, երբ 2008 և 2012 թվականներին նա` ՀԹԳՄ-ին զուգահեռ նամակ-բնութագիր ուղղեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին` Գևորգ Չեփչյանին ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման ներկայացնելու համար և նույնիսկ պատասխան չստացավ` ինքն իր մեջ անվերջ կրկնելով «Դե, գուցե զբաղված են, դեռ ընթացք կտան»։


Մխիթար ՄՈՍ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Երևանի ՅԱՆՈՒՍ արտիստական թատրոնի տնօրեն, բեմադրիչ
Հ. Գ- Մեկ բան ակնհայտ է. այսօր թատրոնը բառի բուն իմաստով է գործածվում։ Թարգմանելով «թատրոն» բառը հունարենից՝ կբացահայտենք, թե ինչ կարգավիճակում է այն այսօր:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ

è «è„œå½•è„£è º /1747826344">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ